Ստամբուլում բռնաբարել և գլխատել են սիրիացի հոմոսեքսուալի, հայտնում է ԼԳԲՏ ակտիվիստների kaosgl.org պորտալը:
Մուհամադ Վազիմ Սանկարիի այլանդակված մարմինը գտել են հուլիսի 25-ին քաղաքի կենտրոնական շրջանում: Ընկերների տվյալներով` սպանված Սանկարին փորձել է Թուրքիայից մեկնել ուրիշ երկիր, քանի որ վախեցել է իր կյանքի համար:









































