«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Ուեյն Ռունին պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել «կարմիր սատանաներ»-ի հետ: 2014 թվականի փետրվարին Ուեյնը նոր պայմանագիր է ստորագրել «Յունայթեդ»-ի հետ, համաձայն որի ներկայումս շաբաթական 300 հազար ֆունտ է ստանում:
Ըստ էութայն, Ռունին ներկայումս Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է:
«Ուեյնը հայտարարել է, որ մտադիր է կատարել պայմանագրով նախատեսված պարտականությունները: Եթե «Յունայթեդ»-ը ցանկանում է նրան թիմի կազմում տեսնել նաև 2019 թվականից հետո, ապա մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- The Telegraph-ը մեջբերում է Ռունիի գործակալի խոսքերը:










































