Լինդսի Լոհանի հայրը՝ Մայքլ Լոհանն, ասել է, որ իր դուստրն առաջին անգամ թմրանյութեր սկսել է օգտագործել 18 տարեկանում:
Մայքլի պնդմամբ, ամեն ինչ սկսվել է «Հաջողության համբույր» ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ 2005-ին:
«Լինդսին նկարահնվում էր Նոր Օռլեանում, ինձ զանգահարեցին և ասացին, որ նա վատ է զգացել կոկաինի մեծ չափաբաժին օգտագործելիս: Թմրանյութեր նրան տվել է իր օգնականներից մեկը: Ես այնքան զայրացած էի, որ նույնիսկ վերցրեցի զենքս և պատրաստվում է գնալ այնտեղ ու սպանել նրան: Ես չէի կարծում, որ իմ դստեր հետ կարող է նման բան պատահել: Ես շատ զայրացած էի»,- ասել է Մայքլը:
Մայքլը նաև ասել է, որ Լինդսիի նկարահանումները տեղի էին ունենում այն ժամանակ, երբ նրա ծնողներն ամուսնանում էին, և Լինդսիի համար շատ ծանր էր այդ ամենը:
Լինդսին ինքը պնդել է, որ կյանքում ընդամնեը 4 կամ 5 անգամ է թմրանյութեր ընդունել, և իր խնդիրների պատճառը դա չէ: Նրա հայրը, սակայն, վստահ է, որ Հոլիվուդում կարիերան շարունակելու համար դուստրը նախ պետք է թմրանյութերից հրաժարվի:
«Ես հույս ունեմ, որ ընտանիքի աջակցությամբ նա կկարողանա հաղթահարել դա»,- ասել է հայրը:
Մայքլն ինքը վերջերս դստերն այցելել է կլինիկայում և զգալի առաջընթաց նկատել, հաղորդում է Daily Mail-ը:












































