«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հուսով է, որ լոդոնյան ակումբի գլխավորությամբ նորանոր հաջողությունների կհասնի:
«Իր պատմության ընթացքում «Չելսի»-ն տարբեր ժամանակներ է ապրել: Նույնը կարելի է ասել «Բարսելոնա»-ի, «Ռեալ»-ի կամ «Բավարիա»-ի մասին: Ակնհայտ է, որ երբ Ռոման Աբրամավոչը գնեց ակումբը և ես 2004 թվականին գլխավորեցի այն, շատ բան է փոխվել:
Մինչ այդ մեզ ոչ ոք չէր ճանաչում: Այժմ` այլ պատմություն, հաջողություններ: Ես հուսով եմ, որ թիմի հետ կարող եմ ևս մեկ քայլ կատարել դեպի առաջ: «Չելսի»-ի պատմության նոր էջ կբացեմ »,- givemesport-ը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքը:









































