Վերջին վեց օրերի ընթացքում Չինաստանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի զոհ է դարձել 33 մարդ, անհետ կորած է համարվում 14-ը, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Բնական աղետի զոհ են դարձել Սիչուան, Յուննան, Հուբեյ, Հեբեյ, Շանդուն և մի շարք այլ մարզերի, ինչպես նաև Ներքին Մոնղոլիայի և Տիբեթի ինքնավար շրջանների բնակիչները:
Ընդհանուր առմամբ, հորդառատ անձրևների հետևանքով տուժել է 6.75 միլիոն մարդ:










































