ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության և այլ գերատեսչությունների հանձնարարեց քննարկել Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի հարցը և ներկայացնել կառավարություն:
«Մենք երեկ այցելել ենք Գեղարքունիքի մարզ, բազմաթիվ համայնքներում հանդիպումներ ունեցել: Եղել ենք նաև Մարտունիի հիվանդանոցային համալիրում, որը գտնվում է անմխիթար վիճակում, և անկախությունից ի վեր այնտեղ որևէ ներդրում չի իրականացվել: Հանձնարարել եմ Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության նախարարություններին, մյուս գերատեսչություններին՝ համատեղ քննարկել հարցը և ներկայացնել առաջարկություն»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի կարծիքով՝ այնտեղ կան օպտիմալացում իրականացնելու մեծ հնարավորություններ, իսկ համալիրի շենքերի մեծ տարածքները բոլոր առումներով ոչ արդյունավետ են օգտագործվում:








































