Քենիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հանգստյան օրերին երկրի մայրաքաղաք Նայրոբիում ձերբակալվել է ավելի քան 1000 դեռահաս, որոնք լինելով անչափահաս՝ ալկոհոլ են օգտագործել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել բարերում և ակումբներում: Պատճառը ուսուցիչների բողոքներն էին. գործադուլի ժամանակ նրանք հայտարարել են, որ այդ ժամանցային հաստատությունները լի են անչափահասներով: Նրանց հայտարարության համաձայն՝ անչափահասները նույնիսկ հարձակվում են անցորդների վրա՝ ալկոհոլի գումար հայտնաբերելու համար:
Իրավապահ մարմինները ստիպված են եղել ազատ արձակել ձերբակալվածների մի մասին ոչ բավարար թվով բանտախցերի պատճառով:








































