Friday, 05 06 2026
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ

Սերժ Սարգսյանի զենքն ընդդեմ ՀՀԿ-ի

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ և նրանց կոչ արել բոլոր հարցերում լինել հետևողական և որևէ որոշում կայացնելուց հետո իրենց գործը չհամարել ավարտված ու քաշվել մի կողմ: Սերժ Սարգսյանի այս հանդիպումն ու հորդորը շատ ուշագրավ է ՀՀԿ գործկոմի վերջին նիստի ֆոնին, որը կարելի է համարել հանգուցային ներիշխանական և ներքաղաքական իրավիճակի առումով: Նիստը տեղի ունեցավ հայտնի իրադարձություններից և հայտարարություններից հետո, սակայն սպավող պայթյունային որոշումները կամ արդյունքները չեղան, և ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ եկել են ընդհանուր հայտարարի: Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ձեռնպահ էր մնացել ՀՀԿ գործկոմի նիստում գրոհի բարձր տեմպ պահելուց, իսկ, ավելի շուտ, հավանական է, որ նա պարզապես չէր ցանկացել դրա ռեսուրսը և ընդամենը իր բորբոքած կրակն էր հանդարտեցրել՝ հրդեհ չբռնկելու մտավախությամբ:

Ամենայն հավանականությամբ, գործկոմի նիստում բավական սուր են եղել տրամադրությունները, և հավանական է, որ Սերժ Սարգսյանը զգացել է ներիշխանական լուրջ դիմադրություն, ինչի արդյունքում էլ ձեռնպահ է մնացել հետագա կտրուկ որևէ գործողությունից: Եվ միգուցե նաև այս տրամաբանության շրջանակում է նա ՀՀԿ գործկոմի այդ հավաքից հետո հավաքում Հանրային խորհրդին, որի մասին Սերժ Սարգսյանը նույնիսկ կարծես մոռացել էր: Հատկապես ուշագրավ է ՀԽ-ին նրա ուղղած կոչը, որն, ըստ էության, ներքին և արտաքին հարցերում ավելի ագրեսիվ լինելու կոչ էր:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործկոմից հետո դիմում է ՀԽ-ին՝ Հանրապետականին ցույց տալու համար, որ ունի հակադիր ռեսուրս, որն անհրաժեշտության դեպքում կարող է բանեցնել ՀՀԿ-ում առկա «սեպարատ» տրամադրությունների դեմ: Այլ կերպ ասած, ի դեմս ՀԽ-ի՝ Սերժ Սարգսյանը ցուցադրում է իր զենքը ՀՀԿ-ի այն շրջանակների դեմ, որոնք դժգոհ են Սերժ Սարգսյանի քաղաքականությունից, Տիգրան Սարգսյանին պահելու և աջակցելու նրա որոշումներից, Հովիկ Աբրահամյանին առայժմ անուղղակի, սակայն թափանցիկ կերպով ուղղված նրա հարվածներից:

Ավելին՝ Սարգսյանը նաև կոչ է անում, որպեսզի այդ զենքը աշխատի և ըստ էության չժանգոտի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ չնայած ՀՀԿ գործկոմի, այսպես ասած, հարաբերական հետնիստային անդորրին, ներիշխանական հարաբերությունների պարզաբանումն առաջիկայում շարունակվելու է կամ վերսկսվելու է ավելի սուր կերպով, և Հանրային խորհրդին Սերժ Սարգսյանը պատրաստում է ներիշխանական մարտերի:

Լուսանկարը՝ Emedia.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում