Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է կայքի՝ օրեր առաջ տարածած տեղեկությունը, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել:
«ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, հետևաբար նախաքննական գաղտնիք հրապարակած չեմ լինի, որ ասեմ` այո հաստատ ունեմ այդ տեղեկությունը»,- ասել է փաստաբանը:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի պնդման առնչությամբ, որ անգամ եթե թմրանյութի ազդեցության տակ եղած էլ լիներ, ապա այդ հանգամանքը որևէ դեր չէր կարող խաղալ, պարոն Ալումյանն ասել է. «Տեղին չեմ համարում մեկնաբանել այս պահին»: Մեր հարցին, թե մտավախություն ունի՞, որ թմրանյութի ազդեցության տակ լինելու հանգամանքը առաջիկայում սպասվող փորձաքննության արդյունքներով կհերքեն, ասել է. «Ամեն ինչ կարող եմ սպասել, ոչինչ չեմ կարող բացառել: Եթե Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու հարցը նախաքննական մարմինը դարձրել է վեճի առարկա, ոչինչ չեմ կարող բացառել նախաքննական մարմնից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք aravot.am-ում:











































