Ծաղկած «դիակի ծաղկի» կամ Titan Arum-ի (Amorphophallus titanum) բարձրությունը հասնում է 2 մետր 44 սմ-ի, իսկ քաշը մոտ 50 կգ է: Այն համարվում է մոլորակի ամենամեծ ծաղիկը: Ծաղիկը կիրակի օրը ծաղկել է Բելգիայի Մեյզե քաղաքում՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով բելգիական ԶԼՄ-ներին:
Ծաղիկն առաջին անգամ ծաղկել է Բելգիայում 2008թ.:
Իր այդքան վանող անվանումը բույսն ստացել է տհաճ հոտի պատճառով, որը համեմատում են նեխած ձկան ու դիակից փչող հոտի հետ: Հսկա բույսը ծաղկում է 3-8 տարին մեկ՝ 78 ժամով:
Խորհուրդ է տրվում Titan Arum-ով հիանալ բացառապես թաշկինակով:










































