Ազատության հրապարակում մեկնարկել է «Սասնա ծռեր» խմբի աջակիցների հերթական հանրահավաքը:
«Ինչպես ամեն անգամ, երբ ճակատագրական է լինում պահը, երբ որ մեր ժողովուրդը ունենում է անհրաժեշտություն ամբողջանալու, ճանաչելու իր ճակատագիրը, իր ուղին, վերհիշել՝ ինքը ով է, ինչպես պետք է գործի, ինչ աշխարհում պետք է ապրի… նա հավաքվում է այստեղ՝ Ազատության հրապարակում»,- իր ելույթն այսպես սկսեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Դիմելով երիտասարդներին՝ նա նկատեց, որ նրանք վերջին երկու շաբաթվա հերոսն են, շատ բան չգիտեն, բայց դուրս են եկել պայքարի՝ հանուն երկրի, հանուն ապագայի. «Դուք հայոց համար մեկ հրապարակում եք, սա է ձեր օրրանը: Այստեղ չպետք է լինի ոչ մի եսամոլ ելույթ, այս հրապարակից խոսում է հայությունը և հայկականությունը: Այստեղ բարձրացողները պետք է բացառիկ պատասխանատվություն ունենան»,- ընդգծեց Աշոտ Մանուչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































