Շայ Ռազը, որն իրեն ներկայացրել է որպես Մոսադի ղեկավարի տեղակալ, մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 27 ամսվա ազատազրկման՝ հաղորդում է The Jerusalem Post-ը:
Ինչպես հաղորդում է թերթը, նա ներկայացել է որպես Իսրայելի հատուկ ծառայությունների գործակալ՝ անօրինական կերպով դրամական միջոցներ ստանալու և իր սիրած կնոջ վրա տպավորություն թողնելու համար:
Ռազն ընդունել է իր դեմ առաջադրված մեղադրանքների մեծ մասը և գործարք է կնքել հետաքննության հետ, ինչի շնորհիվ ստացել է համեմատաբր մեղմ պատիժ:
Հետաքննության տվյալներով՝ Մոսադի «աշխատակից»-ը իր սիրեցյալին հայտարարել է, որ բարձր պաշտոն է զբաղեցնում տվյալ ծառայությունում, և պարբերաբար ցուցադրել է կեղծ փաստաթղթեր իր «հսկայական կարողության» մասին:









































