Սեուլ-Սան Ֆրանցիսկո չվերթի վթարված հարավկորեական Boeing 777-ին հետապնդել է «7» թվի շուրջ առեղծվածային զուգադիպությունների շղթան (Հարավային Կորեայի 77 քաղաքացիներ, հուլիսի 7, հուլիսը 7-րդ ամիսն է): Ինքնաթիռում եղել է 142 ուղևոր (1+4+2=7) Չինաստանից ու Ճապոնիայից, 61(6+1=7)քաղաքացի ԱՄՆ-ից և 16 (1+6=7) անձնակազմի անդամ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով հարավկորեական ԶԼՄ-ներին:
Թվի շուրջ որոշ առեղծվածային զուգադիպությունների մասին առաջին տեղեկությունները հայտնվել են Twitter-ի @jh991129 միկրոբլոգում, այնուհետև տարածվել առաջատար ԶԼՄ-ներում:
Իր հերթին հարավկորեական «Չունան Իլբո» թերթը նկատել է հերթական 7 թիվը չարաբաստիկ չվերթի համարում (214): Եթե չվերթի թվերը գումարենք իրար, կրկին 7 է ստացվում:
Այդ պատմությանն ինտրիգ են ավելացնում միջադեպի վերջին մանրամասները: Հայտնի է դարձել, որ 43-ամյա օդաչու Լի Կան Գուկը ունեցել է 43 ժամվա աշխատանքային փորձ: Թվերը գումարելիս կրկին ստացվում է 7:










































