Ֆրանսիայի հարավարևելյան Սետ քաղաքի փողոցներում անհայտ մարդիկ թափել են մի քանի հազար լիտր գինի, հայտնում է Midi Libre-ը:
Միջադեպի հետևանքների վերացման համար, որի արդյունքում գինին լցվել է նկուղները և ստորգետնյա կայանատեղիները, ներգրավվել են հրշեջների ջոկատներ:
Ներկայումս իրավապահ մարմինների աշխատակիցները զբաղված են կատարվածի հանգամանքների պարզմամբ:









































