Եգիպտոսի Կենտրոնական բանկի ղեկավարն ուղևորության է մեկնել Պարսից ծոցի երկրներ՝ արտակարգ ֆինանսական օգնություն ձեռք բերելու նպատակով: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Պարբերականի տվյալներով՝ Եգիպտոսի ոսկու արժութային պահուստները կրճատվել են՝ հասնելով 14.9 մլրդ դոլարի: Պարբերականը նշում է, որ ընթացիկ տարվա մարտի վերջին պահուստները հասել են 16 միլիարդ դոլարի, իսկ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալման ժամանակ՝ 2011-ի հունվարին, 36 միլիարդ դոլար էր:
Ինչպես հաղորդվում է, Ռամեզը կիրակի առաջինը կանգ է առել ԱՄԷ-ում: Սպասվում է, որ այսօր նա կլինի Սաուդյան Արաբիայում:
ITAR-TASS-ը՝ հղում անելով Լոնդոնի թագավորական ինստիտուտի անանուն աշխատակցին, հայտնում է, որ ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան ծանուցված են եղել նախագահ Մուհամմադ Մուրսիին իշխանությունից հեռացնելու Եգիպտոսի զինվորական հրամանատարության ծրագրերին:
Կան տվյալներ, որ Աբու Դաբին և Էր-Ռիյադը պատրաստ են Եգիպտոսին նույնիսկ մինչև տարեվերջ 17 միլիարդ դոլար տրամադրել, սակայն պետք է համոզվեն, որ ներկայիս իշխանությունը երկրում իրավիճակը վերահսկողության տակ է պահում:








































