The Daily Mail-ի ներկայացրած լուսանկարները կարծես ապոկալիպտիկ ֆիլմից լինեն, սակայն դրանք Հենան մարզում Սյալոնգդի ջրամբարի միջոցով Դեղին գետը (Հուանհե) 30 մլն տոննա տիղմից ու ավազից մաքրելու ամենամյա օպերացիայից են:
Մարդիկ անձրևանոցները ձեռքներին կանգնել էին ամբարտակի մոտ՝ զարմանքով նայելով ջրապատնեշի երեք անցքերով բաց թողնված տիղմոտ ջրի վիթխարի հոսքին:
Վերջին 13 տարում այս եղանակով ավելի քան 390 մլն տոննա տիղմ է հեռացվել:
Իշխանությունների խոսքով՝ այդ օպերացիայի արդյունքում հնարավոր է լինում գետի մակարդակը տարեկան իջեցնել միջինը 2.03 մետրով:
2600 խորանարդ մետր վայրկյան արագությամբ կատաղի հոսանքները թափվել են ծովը՝ մաքրելով գետի ջրերը:











































