Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում շուտով ծրագրվում է անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ փոխանցում է 1news.az-ը:
Նրա խոսքով՝ հանդիպման հստակ ամսաթիվն ու ձևաչափը հաստատված չեն, սակայն ծրագրվում է հանդիպումն անցկացնել ամենամոտ ժամանակներս:
Հայտնի չէ նաև՝ հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների կողմից կանցկացվի նախարարներից յուրաքանչյուր հետ առանձի՞ն, թե՞ տեղի կունենա նախարարների երկկողմ հանդիպում:










































