Monday, 08 06 2026
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Որքա՞ն ձայն է ստացել ՔՊ-ն Երևանում
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա
Կենտրոն վարչական շրջանում գրանցվել են աննախադեպ արդյունքներ
20:10
Իրաքը փակում է երկրի օդային տարածքը
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Այսօր հայ-թուրքական սահմանի բացումը ո՛չ ԵՄ-ի, ո՛չ Թուրքիայի առաջնահերթությունը չէ. Ամանդա Փոլ

Չի բացառվում, որ Ասոցացման համաձայնագրի ճանապարհին Ռուսաստանը որոշակի խոչընդոտներ հարուցի Հայաստանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բրյուսելում գործող Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը՝ խոսելով ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հնարավորությունների և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման շուրջ:

Ամանդա Փոլը նախ նշեց, որ գրեթե անհնար է, որ Հայաստանն առաջիկայում՝ նոյեմբերին, Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, որովհետև եթե նույնիսկ ԵՄ-ի հետ բանակցային գործընթացն ավարտված է, տեխնիկական գործընթացներն ավարտին հասցնելու, այդ թվում համաձայնագրի ողջ տեքստը պատրաստելու համար բավարար ժամանակ չի մնացել: Ըստ նրա՝ նույն իրավիճակում են Վրաստանն ու Մոլդովան: Ուստի, Փոլի համոզմամբ, նախընտրելի է, որ Հայաստանն ունենա նախնական համաձայնագիր Վիլնյուսում: «Միայն Ուկրաինան է, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, քանի որ համաձայնագրի ողջ տեքստը գրվել էր դեռևս որոշ ժամանակ առաջ»,- նկատեց նա: Վերջինս նաև անդրադարձավ խոսակցություններին, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրման ճանապարհին որոշակի խոչընդոտներ միգուցե հարուցվեն, ասաց, որ չի կանխատեսում՝ ԵՄ-ի կողմից խոչընդոտներ կլինե՞ն, եթե բոլոր հիմնահարցերը համաձայնեցվեն:

«Այս հարցն ավելի խնդրահարույց է Ռուսաստանի պարագայում, քանի որ Ռուսաստանի ղեկավարությունն ավելի կնախընտրի, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը: Բնականաբար, անհնար է համատեղել ռուսական և եվրոպական տնտեսական ծրագրերը: Ուստի առաջիկա ամիսներին մենք Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ մեծացող ճնշման ականատեսը կլինենք, հնարավոր է օգտագործվի փափուկ ճնշում և այլ միջոցներ ՀՀ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ»,- տեսակետ հայտնեց փորձագետը:

Հարցին, թե Հայաստանի՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում հնարավո՞ր է ԵՄ-ն ճնշումներ գործադրի Թուրքիայի նկատմամբ՝ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ, Ա. Փոլը պատասխանեց, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններն այդքան էլ առողջ վիճակում չեն, շատ խնդիրներ են դեռևս առկա: Նրա դիտարկումներով՝ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չի կապվում հայ-թուրքական սահմանի բացման հետ: «Ներկայումս այդ հարցը ո՛չ Թուրքիայի, ո՛չ ԵՄ-ի առաջնությունը չէ: Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներն ավելի ճնշող են, պահանջում են ԵՄ-Թուրքիա համագործակցություն: ԵՄ-ն շատ քիչ լծակներ ունի Թուրքիայի նկատմամբ և չի կարող Թուրքիային ճնշել և ստիպել ինչ-որ քայլերի գնալ»,- եզրափակեց իր խոսքն Ամանդա Փոլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում