Մոլդովայի ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է «մետաքսե հեղափոխություն» սկսելու մասին: Ինչպես հաղորդում է Lenta-ն, «Կոմունիստ» թերթին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել կուսակցության ղեկավար, նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինը:
«Եկել է սթափ հաշվարկի, իշխող վարչակարգի հրաժարականը հստակ և համակողմանի կերպով նախապատրաստելու ժամանակը: Մենք իշխող վարչակարգին այլևս չենք սպառնում «մետաքսե հեղափոխությամբ»: Մենք սկսում ենք իրագործել այն» ,- ասել է Վորոնինը:
Կոմունիստական կուսակցության ղեկավարն իրենց նպատակն է անվանել Յուրի Լյանկեի գլխավորությամբ ձևավորված կառավարության հրաժարականը, ինչպես նաև խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելը:
Նախարարների գործող կաբինետին Վորոնինը մեղադրել է «Արևմուտքի թելադրմամբ» որոշումներ կայացնելու, պետական դավաճանության մեջ, որը կայանում է Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության անկախության ճանաչման համար հող նախապատրաստելու մեջ:
Չի հստակեցվում, թե կոմունիստներն ինչպես են նախատեսում այս աշնանը հասնել վարչակարգի փոփոխությանը:
Նշենք, որ Մոլդովայում խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2014 թ.:










































