Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ որևէ տեղեկատվություն չկա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին:
Ավելի վաղ ամերիկացի կոնգրեսական Ջիմ Կոստան հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ օգոստոսին ծրագրված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: