Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ իր հայրենակից Նեյմարը դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Ռիվալդոն կարծում է, որ Նեյմարն առաջադիմում է տարեցտարի:
«Հիմա լավագույններն են Լիոնել Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն, բայց Նեյմարը ջանասիրաբար աշխատում է և շուտով լինելու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Այս մասին հայտարարում եմ այն օրվանից, երբ նա տեղափոխվեց «Բարսելոնա»: Վստահ եմ, որ կանխատեսումս իրականանալու է: Նա լավ է խաղում: Բոլորը գոհ են՝ թիմակիցներից մինչև երկրպագուներ»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է A Bola-ն:









































