Կալիֆոռնիայի Մոնտերեյ քաղաքում Ambrosia ընկերության մասնագետները պատրաստվում են մարդկանց երիտասարդացման առաջին փորձարկումներն իրականացնել արյան պլազմայի միջոցով։ Մեթոդը հիմնված է մկների նկատմամբ պարաբիոզի հետազոտության արդյունքների վրա, որում ծեր և երիտասարդ կենդանիների արյունատար համակարգերը միավորվել են։ Այս մասին գրում է Science-ը։
Ընկերության հիմնադիրն է բժիշկ Ջեսսի Կարմազինը։ Նա ծրագրում է ուսումնասիրել երիտասարդ մարդկանց պլազմայի երիտասարդացնող ազդեցությունը։
Փորձին կմասնակցի 600 մարդ, որոնց կվճարեն 8000 դոլար։ Դոնորների տարիքը չպետք է գերազանցի 25 տարեկանը։ Յուրաքանչյուր ստացողի 2 օրվա ընթացքում կհատկացվի 1.5 լ պլազմա։ Ընթացակարգից առաջ և դրանից մեկ ամիս անց կամավորների արդյունքը ստուգման կենթարկվի կենսաքիմիական փոփոխությունների բացահայտման նպատակով։











































