Վերնիսաժին հարակից հանրային սննդի կետերի սեփականատերերը քաղաքապետարանից նամակ են ստացել, որ նրանց կրպակներն ապամոնտաժվելու են: Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր պատրաստվում են ապամոնտաժել հանրային սննդի այդ երկու կետերը՝ պատճառաբանելով, որ հողատարածքը, որը զբաղեցրել են, համայնքային սեփականություն է: Բացի դրանից՝ Վերնիսաժն արդիականացվում է, և այս սննդի կետերը չեն համապատասխանում արդիականացման ծրագրով նախատեսված չափորոշիչներին:
Սննդի կետերի տնօրեններն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշել են, որ բազմիցս դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, անգամ նախագահ Ս. Սարգսյանին, որպեսզի իրենց թույլ տան շարունակել գործունեությունը, քանի որ 18 տարի շարունակ նրանք այստեղ գործունեություն են ծավալել, և ոչ ոք նրանց չի ասել, որ իրենց գործունեությունն անօրինական է:
Հանրային սննդի կետերից մեկի տնօրեն Կարեն Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքարկել են և՛ քաղաքապետարան և դատարան, դեռևս պատասխան չեն ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում:











































