Կատալոնական «Բարսելոնա»-ի և Բելգիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը կարող է վերադառնալ Լոնդոնի «Արսենալ»:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Վերմալենն առաջարկներ ունի «Արսենալ»-ից, «Վեսթ Հեմ»-ից և «Ռոմա»-ից:
Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնա»-ն Վերմալենի ցանկության դեպքում ֆուտբոլիստին չի արգելի հեռանալ թիմից:
Հիշեցնենք, որ Վերմալենը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2014 թվականին «Արսենալ»-ից:







































