Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին հայտարարել է, որ Թուրքիան ռազմական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է առնվազն 300 միլիարդ թուրքական լիրա (մոտ 100 միլիարդ դոլար):
«Եթե մենք գնահատենք այդ բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռները, զենքն ու ավերված շինությունները, ապա նախնական հաշվարկներով՝ դրանց արժեքը կկազմի առնվազն 300 միլիարդ լիրա:
Սակայն այդ թիվը կարող է աճել, երբ իրականացվեն մանրակրկիտ հաշվարկներ: Օրինակ՝ շատ այլազգիներ չեղյալ են հայտարարել իրենց այցերը մեր երկիր: Դժբախտաբար, դավադիրները նրա համար ստեղծեցին երրորդ աշխարհի երկրի իմիջ: Նրանք, ովքեր տեսել են փողոցներով երթևեկող տանկեր ու խորհրդարանի շենքի ռմբակոծում, չեն գա Թուրքիա: Այդ ամենը միջնաժամկետ հեռանկարում կավելացնի կորուստները»,- ասել է նախարարը:
Միաժամանակ, Թուֆենքչին հայտարարել է, որ երկրի շուկաները հաջողությամբ հաղթահարել են այդ «ոչ պարզ քննությունը»:







































