Մայքլ Ջեքսոնի դստերը՝ Փերիսին, համացանցից կտրելու նպատակով կուղարկեն դժվար դեռահասների համար նախատեսված հատուկ դպրոց:
Ջեքսոնների ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը տեղեկացրել է, որ հարազատները մտադիր են Փերիսին հատուկ դպրոց ուղարկել Կալիֆոռնիայի ինստիտուտում բուժումը ավարտելուց անմիջապես հետո:
Այս որոշումը կայացրել են աղջկա մայրը՝ Դեբի Ռոուն, և տատիկը՝ Քեթրին Ջեքսոնը՝ այն բանից հետո, երբ Փերիսը փորձել է ինքնասպան լինել՝ իմանալով, որ նա և իր եղբայրը տարբեր կենսաբանական հայրեր ունեն:
Ենթադրվում է, որ Փերիսը այնքան կմնա այնտեղ՝ մինչև հաղթահարի ընկճախտը:
Այս դպրոցի միջոցով հարազատները մտադիր են Փերիսին հեռու պահել սոցցանցերի և մամուլի ազդեցությունից, որոնք շատ վատ են ազդում աղջկա հոգեվիճակի վրա:
Աղջիկը կհաճախի Diamond Ranch Academy հատուկ դպրոց՝ նախատեսված 12-18 տարեկան դեռահասների համար: Այնտեղ նրան կօգնեն ազատվել մռայլ մտքերից՝ կարծում են հարազատները:
Ավելի վաղ դերասան Մարկ Լեսթերը հայտարարել էր, որ Ջեքսոնի դստեր կենսաբանական հայրն է և մտադիր է հոգ տանել նրա մասին: Դերասանը պատրաստ է ԴՆԹ-ի անալիզ հանձնել, սակայն դա կարելի է անել միայն Փերիսի համաձայնությամբ:










































