BBC-ի փոխանցմամբ՝ մամոնտների վերջին խմբերից մեկը ոչնչացել է խմելու ջրի պակասի պատճառով: Նման եզրահանգման են եկել գիտնականները:
Կենդանիները, որոնք ապրել են Ալյասկայից ոչ հեռու գտնվող Սենտ Պոլ կղզում, ոչնչացել են մոտ 5600 տարի առաջ: Կենդանիների ոչնչացման գլխավոր պատճառը եղել է գլոբալ տաքացումը, որը աղի է դարձրել քաղցրահամ լճերն ու մամոնտներին զրկել խմելու ջրից:
Օվկիանոսի մակարդակը բարձրացել է, և նրա աղի ջրերը լցվել են տեղի ոչ մեծ լճերը, ինչն էլ հանգեցրել է ջրի և սննդի սուր պակասի, և արդյունքում կենդանիների շրջանում կտրուկ անկում է սկսվել:








































