«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նորայր Թևանյանը «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանի ազգականն է՝ քրեական աշխարհում հայտնի ախալքալակցի Նորոյի: Մեր տեղեկություններով՝ «Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի նախագահ Նորայր Թևանյանն իր եղբորորդուն ազատելու խնդիրը փորձել է նաև քրեական և քաղաքական դաշտի իր կապերն օգտագործելով լուծել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:










































