Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իր թիմի կատարած ձեռքբերումների մասին:
«Ես շատ ուրախ եմ, որ մենք ձեռք բերեցինք Իբրահիմովիչին: Զգացվում է, որ նա բարձր մակարդակի ֆուտբոլիստ է: Իբրահիմովիչը ֆիզիկապես շատ ամուր է և լավ է հասկանում խաղը:
Այնպիսի տպավորություն է, որ Մխիթարյանն ու Իբրահիմովիչը երկար ժամանակ հանդես են գալիս «Յունայթեդ»-ում: Նրանք շատ լավ են ադապտացվել ակումբին:
Վստահ եմ, որ մենք մեծ հաջողությունների կհասնենք մեկնարկելիք մրցաշրջանում», – ասել է Դե Խեան:











































