«Ազատության» հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ով նույնպես բարձրաձայնեց Պավլիկ Մանուկյանին և Արամ Մանուկյանին դատապարտյալների հիվանդանոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելու հարցը:
«Առանց փաստաբանների ո՛չ մի առողջապահության նախարարություն, ո՛չ մի ԱԱԾ, ո՛չ մի ՊՊԾ այդ հարցը չի լուծի: Արդեն փաստաբանները փորձում են օգնել»,- ասաց նա՝ նշելով, որ դրսի փաստաբանների հետ էլ է զրուցել և պարզել, որ դրսի ոչ մի փաստաբան չի կարող այս գործով Հայաստանում զբաղվել, դրանով պետք է զբաղվեն իրավապահները:
Մանրամասները՝ տեսանյութում:











































