ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնալսում են ռուսների հեռախոսազանգերը և կարդում են նրանց էլեկտրոնային նամակները: Այս մասին գրում է O globo բրազիլական պարբերականը:
Այս տեղեկությունը լրագրողներին հայտնել է Էդվարդ Սնոուդենը: Նյութերում կոնկրետ թվեր չեն նշվում, և հնարավոր չէ հետևել գաղտնալսումների ծավալին:
Հիմնականում թղթերը տեղեկություններ են պարունակում բրազիլացիներին լրտեսելու մասին: Ռուսաստանն այնտեղ անուղղակի է նշվում՝ Իրանի, Չինաստանի և Պակիստանի հետ: ԱԱԳ-ն կարողացել է բրազիլացիների հաղորդագրությունները կարդալ տեղի պրովայդերների հետ համագործակցության շնորհիվ:










































