Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խոսե Կալյեխոնը առաջիկա մրցաշրջանը կսկսի «Նապոլի»-ի կազմում:
Marca-ն հայտնում է, որ նեապոլիտանյան ակումբը 10 մլն եվրո կվճարի 26-ամյա ֆուտբոլիստի իրավունքների դիմաց: Ավելի վաղ Կալյեխոնը «Նապոլի»-ի հետ համաձայնության է հասել անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
Հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել 2011 թվականին` «Էսպանյոլ»-ից` 5.5 մլն եվրոյի դիմաց: Նախորդ մրցաշրջանում Կալյեխոնը 30 հանդիպում է անցկացրել «արքայական ակումբ»-ի կազմում և 3 գոլ հեղինակել:








































