Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունն օգոստոսի 3-ին կայանալիք իր առաջիկա նիստում կդիտարկի և, ըստ ամենայնի, կհաստատի նավթային պայմանագրերի նոր մոդելը: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
«Կառավարության հաստատումից հետո նոր կանոններով պայմանագիր ստորագրելու նախագիծը կթևակոխի իրագործման փուլ: Փաստաթուղթը նախատեսում է փոփոխություններ օտար ընկերությունների համար Իրանի նավթահանքերի ու գազահանքերի մշակման վերաբերյալ մրցույթներ հայտարարելու պայմաններում:
Այդ պայմանները կնպաստեն Իրանի հանդեպ անվստահության վերացմանը և երկրում օտար ներդրումների ներգրավմանը»,- ասել է նախարարը:












































