Ռեալիթի շոուի 32-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը և իր նորածին դուստրը՝ Նորթ Վեսթը, արդեն սկսել են ընդունել առաջին հյուրերին: Նրանց թվում է 31-ամյա երգչուհի Բեյոնսեն՝ ամուսնու՝ Ջեյ Զիի հետ, ովքեր իրենց ընկերուհուն այցելեցին 1.5 տարեկան դստեր՝ Բլյու Այվիի հետ: Այս մասին հաղորդում է Life & Style կայքը:
Բեյոնսեն և Ջեյ Զին Քիմին այցելել են Բևերլի Հիլզում գտնվող Քիմի մոր՝ Քրիս Ջենների առանձնատանը: Նրանց նվերների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 7500 դոլար:
Դրանց թվում են Christian Dior-ից գեղեցիկ սպիտակ կոշիկները, ինչպես նաև Tiffany-ի Elsa Peretti արծաթե սպասքի հավաքածուն, որոնց վրա փորագրված են փոքրիկի անվան սկզբնատառերը:









































