«Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը կկարողանա մասնակցել Եգիպտոսում կայանալիք բոլոր ընտրություններին: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը:
«Նոր հանրապետությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար՝ առանց բացառության: Իսլամիստական ուժերը, հատկապես «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը հնարավորություն ունեն համագործակցել ժողովրդի մյուս որդիների հետ: Նրանք նաև հնարավորություն ունեն մասնակցելու երկրում կայանալիք բոլոր ընտրություններին»,- հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահի տեղեկատվության գծով խորհրդական Ահմեդ Ալ-Մուսլիմանին:







































