Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է Պոլ Պոգբայի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին:
«Ուրախ կլինեմ Պոգբայի վերադարձի համար: Դեռ այստեղ խաղալու տարիներին զգացվում էր, որ Պոգբան հեռանկարային ֆուտբոլիստ է: Նրանից շատ դժվար էր գնդակ խլելը:
Պոգբան մեծ հաջողությունների հասավ, երբ հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, սակայն այժմ կա իրական հնարավորություն նրան վերադարձնելու համար», – ասել է Ռունին:
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ»-ից ազատ գործակալի կարգավիճակով «Յուվենտուս» էր տեղափոխվել 2012 թվականին:










































