Լոնդոնի «Չելսի»-ի եզրային պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի գործակալը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Իվանովիչն այս պահին «Չելսի»-ի կազմում ԱՄՆ-ում մասնակցում է մինչմրցաշրջանային հավաքի: Նա իրեն երջանիկ է զգում և որևէ պատճառ չունի Լոնդոնից հեռանալու համար:
Իհարկե, ֆուտբոլում ոչինչ բացառել պետք չէ, սակայն այս պահին Իվանովիչի հեռանալն իրատեսական չէ», – ասել է ֆուտբոլիստի գործակալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված լուրերի համաձայն՝ Իվանովիչի ծառայություններով հետաքրքրվում էր Մոսկվայի «Սպարտակ»-ը:








































