Դերասանուհի Քեթրին Զետա Ջոնսն արժանացել է իր հայրենի Մեծ Բրիտանիայի Ուելսի արքայական երաժշտության և դրամայի քոլեջի պատվո աստիճանի: Քոլեջի ռեկտոր Հիլարի Բոլդինգը Քեթրինին փոքրիկ ելույթ է նվիրել: Այս մասին հաղորդում է Mail Online-ը:
«Մենք ուրախ ենք պատվել նման հայտնի դերասանուհու, ով իր ոլորտում միջազգային ճանաչման է հասել: Նա զգալի ներդրում է ունեցել Ուելսի մշակույթի զարգացման մեջ և բարձրացրել նրա կարգավիճակը համաշխարհային արվեստում»,- ասել է նա:
Քեթրինն ինքը արարողությանը ներկա չի եղել, քանի որ մեկ ամիս առաջ է դուրս գրվել կլինիկայից: Իր դիպլոմը ստանալու չի եկել նաև բրիտանացի դերասան Ռիս Իվանսը: Ուստի, 3-ի փոխարեն «գործը գլուխ է բերել» Մեթյու Ռիսը, ում ևս պատվո աստիճան է շնորհվել։










































