Բրիտանացի հետազոտողները ուսումնասիրել են 3D ֆիլմերի ազդեցությունը մարդկանց ուղեղի վրա, հայտնում է gogetnews.info-ն: Նշվում է, որ նոր նախագծին մասնակցել է 100 մարդ:
Սկզբում կամավորներին առաջարկել են պատասխանել մի շարք հարցերի, ստուգելով նրանց ինտելեկտուալ ընդունակությունները: Այնուհետև, խմբերից մեկը նայել է 2D մուլտֆիլմ, իսկ մյուսը` 3D:
Սեանսի ավարտից հետո մասնակիցները նորից մտավոր ունակությունների թեստ են անցել, որի արդյունքները ցույց են տվել, որ գլխուղեղի արձագանքի արագությունը ավելի բարձր է եղել այն մասնակիցների մոտ, որոնք նայել են մուլտֆիլմ 3D ռեժիմում:










































