Դադարեցվել է տրանսպորտային ցանցի զարգացման և բեռների արագ փոխադրման կազմակերպման համատեղ գործունեության սկզբունքների մասին հուշագրի իրագործումը, չնայած Ադրբեջանի ակտիվ աջակցությանը: Silk Wind նախագծի մասնակից երկրներն են Ղազախստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը` վկայակոչելով Fineko/abc.az-ը, ներկայում Վրաստանը և Թուրքիան արգելակում են նախագծի հետագա զարգացումը` Silk Wind-ի հարցով միջկառավարական համաձայնագրի ստորագրումը:
Հաղորդվում է, որ պաշտոնապես Վրաստանը չի ավարտել մջգերատեսչական փորձաքննությունները և համաձայնագրի քննարկումը կառավարությունում: Թուրքիան ընդհանուր առմամբ բացասաբար է վերաբերվում Silk Wind-ին և համաձայնագրի ստորագրման հեռանկարին: Այս կապակցությամբ Ղազախստանը` որպես նախագծի նախաձեռնող, պետք է ակտիվացնի դրա իրագործման ջանքերը և աշխատանք կատարի Վրաստանի և Թուրքիայի հետ:
Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունն ավարտել է մջգերատեսչական փորձաքննությունները և համաձայնագիրը կնքելու դրական պատասխան է տվել:
Silk Wind տրանսպորտային նախագծի վերաբերյալ Ղազախստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել 2012թ.: Wind նախագիծը նախաձեռնվել է TRACECA ծրագրի շրջանակներում: Նախագիծը պետք է նպաստի սևծովյան, կենտրոնասիական ու մերձավորարևելյան տարածաշրջաններում առևտրային և տրանսպորտային կապերի (բեռնափոխադրումների) զարգացմանը:








































