Նիդերլանդների գլխավոր Սհիփհոլ օդանավակայանի ղեկավարությունը կայացրել է անվտանգության միջոցառումները ուժեղացնելու որոշում՝ ահաբեկչության սպառնալիքի առաջացման պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Հարլեմերմերի քաղաքապետարանի կայքին:
«Քաղաքապետի, դատախազության ներկայացուցչի, թագավորական զինվորական ոստիկանության ղեկավարի և ահաբեկչության դեմ պայքարի ազգային համակարգողի հետ հանդիպումների արդյունքում որոշում է ընդունվել Ամստերդամի Սհիփհոլ օդանավակայանի շրջակայքում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին»,- ասվում է հայտարարության տեքստում:
Ներկա պահին չի հաղորդվում, թե հատկապես ինչ սպառնալիքների մասին է խոսքը:










































