Կահիրեի քրեական դատարանն այսօր հետաձգել է 2011թ. հեղափոխության ժամանակ ցուցարարների մահվանն առնչվող գործի դատալսումները: Դրանք տեղի կունենան օգոստոսի 17-ին, հաղորդում է ITAR-TASS-ը:
Այս գործի հիմնական մեղադրյալը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն է: Դատալսումները հետաձգվել են Մուբարաքի և մյուս ամբաստանյալների փաստաբանների խնդրանքով:
Հաշվի առնելով Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները` այս դատական գործընթացը ձեռք է բերում լիովին այլ երանգավորում: Ավելին` Եգիպտոսում անկարգությունների և բռնության հերթական ալիքի բռնկման կապակցությամբ (անցած գիշեր դրանց հետևանքով զոհվել է արդեն 30 մարդ) դատախազության կողմից Մուբարաքին առաջադրված մեղադրանքները դառնում են անտրամաբանական:
Վերլուծաբանները չեն բացառում, որ դատարանը հնարավոր է արդարացնող վճիռ կայացնի:











































