Հարոկոպիո համալսարանի գիտնականները սենսացիոն հայտարարությամբ են հանդես եկել. գարեջուրը լավացնում է սրտի աշխատանքը, հաղորդում է The Daily Mail-ը: Գիտնականները պնդում են, որ 0.5 լ գարեջուրը բավական է արյունատար անոթների լավացման համար:
Գարեջուրը զարկերակներին առաձգականություն է հաղորդում: Գիտնականների խոսքերով` օրական խմելով 0.5 լ գարեջուր կարելի է նվազեցնել սրտի կաթվածի առաջացման վտանգը 1/3-ով:
Գիտնականները փորձարկում են անցկացրել 20-30 տարկան 17 տղամարդկանց վրա, որոնց սրտի աշխատանքին հետևել են մի քանի ժամ 400 միլիլիտր գարեջուր խմելուց հետո: Նման փորձարկում անցկացվել է նաև օղու և առանց ալկոհոլի գարեջրի օգտագործմամբ:
Հետազոտողների նպատակն է եղել պարզել, թե արյունն ինքան հեշտ է հոսում հիմնական զարկերակներով և ինչքան առաձգական են այդ զարկերակները:
Արդյունքում պարզվել է, որ կիրառված բոլոր խմիչքները դրական ազդեցություն են թողել անոթների առաձգականության վրա, սակայն ամենալավ ազդեցություն թողել է ալկոհոլային գարեջուրը: Նման արդյունքը, հավանաբար, պայմանավորված է ոչ այնքան ալկոհոլի առկայությամբ, որքան հակաօքսիդանտների:





































