«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել «Գալաթասարայ»-ի դեմ առաջիկա ընկերական հանդիպման մասին: 34-ամյա ֆուտբոլիստի համար այն մեկնարկային կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:
«Բոլորը սպասում են իմ մեկնարկին «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Հուսով եմ` մենք լավ ֆուտբոլ կցուցադրենք: Նոր խաղընկերներս բարձրակարգ ֆուտբոլիստներ են: Նրանք կենտրոնացած են մարզումների վրա:
Մարզիչն ասում է, թե ինչ է ցանկանում տեսնել, իսկ խաղացողները դա կյանքի են կոչում: Մարզումների որակն անպայման արտացոլվում է խաղերում: Դա իմ փիլիսոփայությունն է»,- Daily Mail-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:








































