Վաշինգտոնը «գիտաֆանտաստիկ» է համարում Սիրիայի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու Ասադի մտադրությունը: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկի խոսքով՝ Ռուսաստանը չի կարողացել ներկայացնել պատերազմի ավարտի հուսալի ծրագիր, սակայն միաժամանակ նախագահ Ասադը հայտարարում է, որ կվերադարձնի իր հողի յուրաքանչյուր սանտիմետրը:
«Դա գիտական ֆանտաստիկա է, դա երբեք տեղի չի ունենա: Այդ պատճառով ես մտածում եմ, որ ռուսները պետք է ինչ-որ որոշումներ ընդունեն»,- հայտարարել է Մաքգերկը Aspen Security Forum ֆորումում:










































