Եգիպտացի հայտնի լիբերալ քաղաքական և հասարակական գործիչ Մամդուհ Համզան դիմում է ներկայացրել Եգիպտոսի գլխավոր դատախազություն, որում նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիին և «Մուսուլման եղբայրներին» մեղադրել է պետական դավաճանության մեջ, հաղորդում է Al Ahram եգիպտական թերթը:
Մամդուհ Համզան մասնավորապես նշել է, որ իսլամիստները զենք են մատակարարել և օգնել են Եգիպտոսի քաղաքացիություն ստանալ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման անդամներին: Բացի այդ, քաղաքական գործչի տեղեկատվության համաձայն` Մուրսին և նրա կողմնակիցները սադրանքներ են պատրաստել Եգիպտոսի քաղաքացիների դեմ, որի համար ձեռք են բերել ոստիկանության և բանակի համազգեստ:
Համզան նախկին նախագահին մեղադրում է նաև օրենքների փաթեթ նախապատրաստելու և այնպիսի միջոցառումներ նախաձեռնելու համար, որոնց նպատակն էր վախեցնել ԶԼՄ-ների աշխատակիցներին և շարքային քաղաքացիներին:








































