Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վիճակագրության ծառայությունն ուրբաթ նախնական տվյալներ է հրապարակել երկրի ՀՆԱ-ի աճի մասին։
Դրանց համաձայն՝ 2016 թվականի առաջին վեց ամիսներին Վրաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 2.9 տոկոս։ Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցնիշը կազմել է 2.6 տոկոս։
Վրաստանի կառավարությունը կանխատեսում է, որ 2016 թվականին երկրի տնտեսական աճը կկազմի 3 տոկոս։ 2015 թվականին Վրաստանի տնտեսությունն աճել է 2.8 տոկոսով, ինչն աճի ամենաթույլ տեմպն էր 2009 թվականից հետո։











































