Sunday, 14 06 2026
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ

Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթի բացումը պատմական քայլ է հայ-լիբանանյան հարաբերություններում. Հրանուշ Հակոբյան

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Middle East Airlines» ավիաընկերության կողմից Բեյրութ-Երևան-Բեյրութ ավիաչվերթի բացման կապակցությամբ Հայաստան ժամանած Լիբանանի պատվիրակությանը:

ՀՀ սփյուռքի նախարարն իր խոսքում նշել է. «Սիրելի հյուրեր այս չվերթի բացումը պատմական քայլ է հայ-լիբանանյան հարաբերություններում: Կարծում եմ, այսօր երկու կողմի համար էլ չափազանց կարևոր է տրանսպորտային միջոցների մատչելիությունը: Հաշվի պետք է առնենք, որ տարածաշրջանային խնդիրների պատճառով լիբանանյան «Middle East Airlines»-ի այս որոշումը անհրաժեշտություն էր Լիբանանում և Սիրիայում ապրող մեր հայրենակիցների համար: Նման չվերթի շահագործումը կօգնի նաև երկու երկրների տնտեսության, մասնավորապես տուրիզմի զարգացմանը»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիբանանի արդյունաբերության նախարար հայազգի Վրեժ Սաբունջյանը. «Շնորհակալ եմ Ձեր անկեղծ ու ջերմ ընդունելության համար: Տիկին նախարար, Դուք Ձեր հերթին նպաստում եք հայ-լիբանանյան բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, որը ողջունելի է և գնահատանքի արժանի: Շնորհակալ ենք նաև «Middle East Airlines» ընկերությանը և իմ լիբանանցի գործընկերներին՝ այս նախաձեռնությունը կարևորելու և իրականացնելու համար»:

Ներկաներին ողջունել է նաև «Middle East Airlines» ընկերության նախագահ Մոհամմադ Էլ Հութը, ով մասնավորապես նշել է. «Լիբանանի կառավարությունը մեզ հնարավորություն է ընձեռել 12 ուղղություններով չվերթներ իրականացնել, դրանց թվում է նաև Հայաստանը: Պատասխանատվությունը մեծ է և մենք պետք է աշխատենք այնպես, որ բոլորը գոհ լինեն: Այս չվերթով մենք կօգնենք այն ուղևորներին, ովքեր դժվարությամբ էին հասնում Հայաստան: Հենց առաջին չվերթի ժամանակ բոլոր ուղևորները հայեր էին, որն ինձ համար շատ ուրախալի էր, վայրէջք կատարելիս նրանք երգում էին Հայաստանի հիմնը: Հասկանալի է, որ այս որոշումը շատ ավելին էր, քան ես սպասում էի»:

Իրենց տեսակետներն են արտահայտել նաև Հայաստանում Լիբանանի Արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում