Իրանի խորհրդարանի ներքին կանոնադրության կարգավորման հանձնաժողովի առաջարկով փոփոխություններ կմտցվեն օրենսդրության մեջ` նախարարների նոր կաբինետ ձևավորելու նպատակով: Ինչպես հաղորում է Fars գործակալությունը, այս մասին հայտարարել է խորհրդարանի ներքին կանոնադրության կարգավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ Ղուլամռզա Քաթիբը:
Քաթիբը նշել է, որ կփոփոխվեն նախարարի պաշտոնի առաջադրվելու պայմանները, որոնք կառաջարկի երկրի նորընտիր նախագահը:
Որպեսզի այդ օրենքներն ուժի մեջ մտնեն, տվյալ օրինագիծը, խորհրդարանից բացի, պետք է հաստատի նաև երկրի դիտորդական խորհուրդը:
Քաթիբն ասել է, որ օրենքի փոփոխությունների համաձայն`նախարարի պաշտոնին նշանակված անձը համապատասխան ոլորտում պետք է ունենա առնվազն տաս տարվա աշխատանքային փորձ: Բացի այդ, թեկնածուն պետք է ունենա առնվազն մագիստրոսի կոչում:









































