Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ զինված ուժերում

«Սոցիալական պաշտպանության քաղաքականությունը ՀՀ ԶՈւ-ում» թեմայով կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան և Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցչությունը: Քննարկմանը ներկա էին ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական քաղաքականությամբ զբաղվող փորձագետներ:

Իր զեկույցում ՀՀ պաշտպանության քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ հայցորդ Ալեքսանդր Ավետիսյանը նշեց, որ ոչ բավարար սոցիալական պայմանները անվստահություն են ստեղծում զինվորական մասնագիտության նկատմամբ, իսկ այդ բացը չի կարող պայմանագրային համալրումով հատուցվել: Նա ընդգծեց, որ սոցիալական պաշտպանվածության մակարդակի բարձրացումը կարևոր գործոն է հասարակության մեջ զինծառայողների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման հարցում:

«Զինծառայողի նկատմամբ վստահության անկումը սոցիալական խնդիրների ոչ բավարար լուծմամբ է պայմանավորված»,- նշեց Ա. Ավետիսյանը:

Նա փաստեց, որ կան օրենսդրական բացթողումներ: Եթե նախկինում սահմանված էր, որ զիծառայողը պետք է ունենար 8 տարվա ծառայություն կենսաթոշակ ստնալու համար, ապա հիմա դարձել է 12 տարի: «Ընդ որում, եթե 12 տարի երեք ծառայություն ունի՝ չի կարող օգտվել զինծառայողին հատկացվող կենսաթոշակից»,- ասաց Ա. Ավետիսյանը: Սակայն նրան հակադարձեց ՊՆ սոցիալական վարչության պետ Արմեն Աղաբալյանը` նշելով, որ 8 տարվա սիստեմ էր գործում, քանի որ բանակը նոր էր կազմավորվել և օրենքը չէր կարող նախատեսել 12 տարի: Բացի այդ, նախկին 50 տարեկանի փոխարեն հիմա 45 տարեկան զինծառայողները կարող են կենսաթոշակ ստանալ:

ԱԺ ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանն էլ նշեց, որ չի կարելի բանակի մասին քննարկումներն այսպես անցկացնել, դրանք պետք է լինեին՝ դռնփակ:

ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ֆինանսական մասի պետ, ԱՌՀԻ-ի հայցորդ, կապիտան Մհեր Փարվանյանն էլ իր զեկույցում անդրադարձավ զինծառայողների բնակվարձերի հատուցման, հանգստի, արձակուրդի, բնակարանների հատկացման, սոցիալական փաթեթների և վերջերս կառավարության կողմից ընդունված կենցաղային տեխնիկա ձեռք բերելու վարկավորման խնդիրներին:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը ևս մեկ անգամ ընդգծելով խնդրի կարևորությունը՝ ամփոփեց թեման և նշեց, որ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների սոցիալական պաշտպանվածության հիմնախնդիրները՝ համապատասխան մասնագիտական գնահատականներ տալով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում